Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց «Մանուշյանական շաբաթը»։ Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները: Ցուցադրությանը Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատիա Կիրակոսյանի անձնական հավաքածուից առաջին անգամ հանրությանը ներկայացվեց Մանուշյանի գնդակահարությունից ժամեր առաջ գրված նամակը Մելինեի քրոջը։

Միջոցառման բացմանը նաև տեղի ունեցավ Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության պանելային քննարկումը և «Մանուշյան» պիեսի շնորհանդեսը։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 25-ը: