Մանուշյանական շաբաթվա շրջանակում Գրականության և արվեստի թանգարան է այցելել ֆրանսիական պատվիրակությունը՝ «Մանուշյանական շաբաթ» ծրագրի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը, Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը, Ալին Ժիղաղը, պատմաբան և մանուշյանագետ Դենի Պեշանսկին, Մոն Վալերիան հուշահամալիրի տնօրեն Ժան-Բատիստ Ռոման, Մեդիավան ընկերության խմբագրական տնօրեն Սելին Չիչեկողլուն, Վալանս քաղաքի «Հայ ժառանգության կենտրոնի» տնօրեն Քրիստել Ռովեդան, Կատյա Գիրագոսյանը, ռեժիսոր Ֆաբրիս Դյուբյուսեն և Էդգար Մանուկյանը։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է նաև Միսաք Մանուշյանի արխիվային ֆոնդի ձեռքբերման պատմությունը և իրականացվող հետազոտական աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրականության և արվեստի թանգարանի և ֆրանսիական կազմակերպությունների համագործակցությունների ամրապնդման, համատեղ հրատարակությունների և այլ ձեռնարկների վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 25-ը։