«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը և Թանգարանների միջազգային օրը լի էին բազմաթիվ այցելուներով։ Նրանք հնարավորություն ունեցան դիտելու թանգարանի ինչպես հիմնական, այնպես էլ ժամանակավոր երկու ցուցադրությունները՝ «Վահան Տերյանը՝ ուսանող» և «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը», ինչպես նաև ներկա գտնվեցին «ԿինոՋազ․ էկրանից՝ բեմ» ջազային-անսամբլային երաժշտության երեկոյին՝ Երևանի Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։


















