Մայիսի 30-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հիշողության սլաքներ» ցուցադրության բացումը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։
Ցուցադրությունում առաջին անգամ ներկայացված են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում։
Նախագծի հովանավորն է ժամացույցների «𝐀𝐖𝐈 I𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥» հայկական ընկերությունը: Ցուցադրությունն իրականացվել է միջթանգարանային համագործակցության արդյունքում․ գործընկերներ՝ Մ․ Սարյանի տուն-թանգարան, Հ․ Թումանյանի թանգարան, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարան, Ա․ Իսահակյանի տուն-թանգարան, Ա․ Խաչատրյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:



















