Հունիսի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։

Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, գործընկեր թանգարանների տնօրեններ: Ցուցադրությունը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների՝ ծանոթ և անծանո շուրջ 60 դիմանկար: