ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 11-ին Գրականության և արվեստի թանգարանը հյուրընկալել էր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան ԳԱԹ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ներկայացրեց Թանգարանի պատմությունն ու գործունեության ընթացքը՝ կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Հյուրերն իրենց հիացմունքը հայտնեցին «Հիշողության սլաքներ» և «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունների վերաբերյալ։