Հուլիսի 4-ին Գրականության և արվեստի թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համագործակցությամբ տեղի ունեցավ Հայֆիլմի ազդագրերի ցուցահանդեսի բացումը Գյումրիում` նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին: Ցուցադրված են ֆիլմերի ազդագրեր և արժեքավոր լուսանկարներ, որոնք ԳԱԹ-ի հարուստ հավաքածուի մաս են կազմում։

Բացման խոսքով հանդես եկան Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը, ԳԱԹ-ի կինոյի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Այվազյանը։