Ապրիլի 9-ին Գրականության և արվեստի թանգարնում կայացավ բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գրական, ազգային և հասարակական գործիչ, Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գիրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ապա ելույթ ունեցան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը և այլք: