Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 22-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց գրող, հրապարակախոս, իրավաբան Գրիգոր Զոհրապի 160-ամյակին նվիված ժամանակավոր ցուցադրություն: Բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Ցուցադրված էին   լուսանկարներ, նամակներ, հայկական հարցի և բարեփոխումներ վերաբրեյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և այլ արխիվային նյութեր՝ Գրիգոր Զոհրապի ֆոնդից: Ցուցադրության բացմանը հաջորդեց «Իմանանք ավելին. Գրիգոր Զոհրապ» ինտերակտիվ կրթական ծրագիրը՝ Գր. Զոհրապի անվան թիվ 97 դպրոցի սաների մասնակցությամբ: