Ս․ թ․ մայիսի 7-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Սեյրան Մալխասյանի «Թե չես եղել Հայաստանում» գրքի շնորհանդեսը։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան գրողի գրչակից ընկերները, ասմունքի վարպետներ, աշուղներ։ Երաժշտական համարներով ներկայացան նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակի երաժիշտները։