«Միջին Արևելքի արվեստ» ցուցադրությունը ներառում է ամերիկահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Հավաքածուն Մ. Գրիգորյանը նվիրաբերել է Հայաստանին 1993թ.:
Ցուցադրությունն ընդգրկում է Ք.Ա. IV հազարամյակից մինչև մեր ժամանակների իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակույթի արժեքներ, այդ թվում՝ Էլամի խեցեղեն, վաղ բրոնզի դարի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, հայ գորգարվեստ, իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ, տարազ, Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները (հողանկարներ, գեղանկարներ, գորգեր) և այլն: