shiranushԹանգարանային նյութի միջոցով հանրությանն է ներկայացվում Սիրանույշի կյանքն ու բեմական գործունեությունը՝ 19-20-րդ դդ. արևելահայ և արևմտահայ թատերական և մշակութային կյանքի հենքի վրա:

Մուլտիմեդիա լազերային սկավառակում տեղ են գտել մեծ դերասանուհու կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող ավելի քան 400 լուսանկարներ, վավերագրեր և ժամանակակիցների վկայություններ: