patasxan100«Պատասխան 100 տարի անց» նախագծի ամփոփումը հանդիսացող սյուն պատկերագիրքը  անդրադարձ է  1894-1923թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների ու այլ վկայությունների:

 

Նախագիծն ընթացել է երկու ճյուղով՝ նամակագրություն և կերպարվեստ:

Հայոց ցեղասպանության զոհ և ականատես մտավորականների տասը անպատասխան նամակներին 100 տարի անց անդրադարձել են հայ և օտարազգի 100 անվանի գործիչներ: Ստացված պատասխանների մի մասը ներառված են սույն պատկերագրքի «1915-2015 նամակներ» բաժնում: Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների հիման վրա հայտարարվել էր  մրցույթ: «Անցյալը՝ ներկայում» խորագրի ներքո ստեղծված 100-ից ավելի գործերից սույն պատկերագրքում ընդգրկված են լավագույն քսանը:

Պատկերագիրքը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն:

 

                                       Հեղինակ և կազմող՝ Հասմիկ Հախվերդյան

                                       Խմբագիր՝ Կարո Վարդանյան

                                       Նկարիչ-ձևավորող՝ Քրիստինե Սարգսյան

                                       Էջադրող՝ Սոնա Հարությունյան

                                       Երևան, ԳԱԹ հրատ, 2015թ.,  էջ 216: