2016demirchyanԳրքում ի մի են բերվել և ներկայացվել Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի /ԳԱԹ մասնաճյուղ/ վերջին տարիների գործունեությանն առնչվող առավել ուշագրավ վավերագրությունները՝ գիտական հոդվածներ, զեկուցումներ, գրական ցերեկույթների, դասախոսությունների,

թեմատիկ դաս-քննարկումների ընթացքում հնչած և մամուլում հրապարակված գրախոսություններ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի, ինչպես և այլ գրողների և մտածողների կյանքին ու գործունեություններին:

Տպագրվել են նաև դասականի երկու նորահայտ ստեղծագործությունները՝ «Տանը» պատմվածքը և «Դատողություններ Ղարաբաղի և նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը: Ներկայացված են ժողովածուում ամփոփված նյութերին առնչվող լուսանկարներ:


Գիրքը կազմեց ՝ Կարինե Ռաֆայելյանը
Խմբագիր՝ Կարո Վարդանյան 
Համակարգչային ձևավորումը՝ Գուրգեն Գասպարյանի

                   
                                    Երևան,  ԳԱԹ  հրատ., 2016թ., էջ 200