20201224 132328 Հեղինակն ընթերցողին է ներկայացնում 19-րդ դարի հայ նշանավոր դերասանուհի Ազնիվ Հրաչյայի (1853-1919թթ.) անձն ու ստեղագործական նկարագիրը: Գիտական ուսումնասիրության մեջ քննության է առնված հայ դերասանական արվեստի պատմության այն շրջանը, երբ ինչպես Արևմուտքում ու Ռուսաստանում, այնպես էլ հայ իրականության մեջ, նոր էր ձևավորվում հոգեբանական ռեալիզմի ուղղությունը, դրվում էին համախմբային (անսամբլային) թատրոնի հիմքերը: Սա 19-րդ դարավերջն է և 20-րդ դարասկիզբը՝ գեղարվեստական նորագույն ձգտումներով, որտեղ Ազնիվ Հրաչյան որպես բեմական առաջնուհի առանձնանում է ստեղծագործական մտքի թարմությամբ, նորագույն թատրոնի ըմբռնումով ու արվեստով:
Գիրքը նախատեսվում է թատրոնի պատմությամբ հետաքրքրվողների, թատերական կրթությանը հետևող դասախոսների, ուսանողների և ընթերցող լայն շրջանների համար:

 

 

Խմբագիր՝ Հենրիկ Հովհանիսսյան
Սրբագրիչ՝ Ի. Ղազարյան, Ա. Շավարշյան

Էջադրումը և ձևավորումը՝  ՀամլետՀաոբյանի
Շապիկը՝ Ռուզաննա Շավարշյանի
 ԳԱԹ, 2020,  176 էջ: