Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
Ներկայացվելու են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ:
 Գիտաժաղովի ծրագրում ներառված են զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ատեղծագործության տարաբնույթ դրսևորումներին: