Գրականության և արվեստի թանգարանը «Եվրոպական ժառանգության օրեր»  համաեվրոպական ակցիայի և «Ժառանգությունը և բնությունը»   խորագրի ներքո հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00 կազմակերպում է  դասախոսություն՝ «Հողի մշակույթը որպես քաղաքակրթություն և Մարկոս Գրիգորյանի հողարվեստը»  թեմայով: Դասախոսությունը կվարի «Միջին Արևելքի արվեստ»  ցուցասրահի վարիչ Զառա Մոկացյանը: