«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանում  տեղի կունենա «Հեքիաթ ենք լսում, հեքիաթ ենք հորինում» մանկական միջոցառումը։ Հեքիաթասաց, դերասանուհի Արմինե Անդան կներկայացնի հատվածներ իր «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթից, այնուհետև երեխաների հետ միասին կփորձեն նոր հեքիաթ հորինել։