Հարգելի այցելուներ,

Մայիսի 18-ին, սիրով հրավիրում ենք Գրականության և արվեստի թանգարան՝ մասնակցելու «Թանգարանների միջազգային օրվան» նվիրված միջոցառումներին․

Ծրագրում՝
13։00- Փոխըմբռնման հուշագրերի կնքման հանդիսավոր արարողություն ԳԱԹ գործընկերների հետ
13։30- Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված ցուցադրության բացում
14։00- Օպերային երաժշտության համերգ
Կատարողներ՝
Օպերային թատրոնի մեներգիչ- Հայկ Տիգրանյան
Օպերային թատրոնի մեներգչուհի- Օֆելյա Համբարձումյան
Դաշնակահար՝ Վասիլի Ռոլիչ, կոնֆերանսյե՝ Արմինե Տիգրանյան

Մուտքն ազատ է։