Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ մարտի 5-ին, ժամը՝ 16։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Կոմիտասի անվան քառյակ-100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով և կմերկնարկի լեգենդար քառյակի հոբելյանական միջոցառումների շարքը։ Կցուցադրվեն քառյակի երախտավոր երաժիշտների լուսանկարներ, համերգային ազդագրեր, ծրագրեր և այլ արխիվային նյութեր։
Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան քառյակի համերգը, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Մուտքն ազատ է։
