Պոլսահայ նշանավոր գրող Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված «Զահրատ-100, հատընտիր» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գրականության և արվեստի թանգարանում նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:30:

Գիրքը տպագրվել է ԳԱԹ-ի և Պոլսի Հայոց Պատրիարքարանի հետ համագործակցությամբ: Հատընտիրի մեկենասն է դոկտոր Յակոբ Այնթապլեանը։

Շնորհանդեսին ներկա կգտնվի նաև Պոլսի Հայոց Պատրիարքարանի հրատարակչության տնօրեն Հովակիմ Վրդ. Սերովբեանը։