.Բերքի օրհնության արարողություն և մատաղի մատուցում .«Տոնացույց» ժողովրդական թատրոնի կողմից Վարդավառի տոնի բեմականցում՝ ավանդական երգ ու պարով, ջրի պաշտամունքին նվիրված խաղերով .Պերճ Պռոշյանի անվան դպրոցի սաների համերգը
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված  «Պատասխան` 100 տարի անց...»  խորագրով ծրագրի մեկնարկային մամլո ասուլիսը: Ասուլիսին կմասնակցեն Գրականության   և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց...» խրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, ծրագրի պատասխանատու քարտուղար Մեղրիկ Ճապաղջուրյանը:
Լույս է տեսել գրականագետ, արձակագիր, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի պատմվածքների ժողովածուն: Գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներից, իսկ ինքնարժեքով՝ Գրականության և արվեստի թանգարանից:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ  10  վավերապատումների շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ
Դերասան, ռեժիսոր, սցենարիստ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի հիմնադիր ղեկավար Երվանդ Մանարյանի 90- ամյա հոբելյանի շրջանակներում տեղի կունենա հանդիպում սիրված արվեստագետի հետ