Ապրիլի 9-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ միջազգային և հանրապետական «Գրքարվեստ» մրցույթների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակներ հանձնվեցին «Իմ հայրենիք», «Մեր ժամանակակիցը», «Գիրք գրքի մասին», «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք» և «Գրքի ձևավորման համար» անվանակարգերում, իսկ գլխավոր մրցանակը շնորհվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանին` «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գրքի համար:

ՀԳՄ նախագան Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հայկակական գրքերը ներկայացվել են նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի յոթ անվանակարգերում և վեցում արժանացել են մրցանակերի:  Գլխավոր` «Գրան-պրի» անվանակարգում նոմինանտի դիպլոմի է արժանացել Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գիրքը / ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, «Գասպրինտ» տպագրատուն/: