Հայ ականավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նոյեմբերի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Հ. Աբելյանի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն:  Ցուցադրված   էին բեմական իրեր, ազդագրեր, ուղերձներ  Հ. Աբելյանի բեմական գործունեության հոբելյանական տարեդարձերի առթիվ, վկայականներ,  նամակներ, լուսանկարներ և այլն:

Նույն օրը՝  Հ. Աբելյանին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, ով հանգամանորեն ներկայացրեց մեծանուն դերասանի ստծագործական ճանապարհն ու կերտած լավագույն կերպաները՝ Էլիզբարով, Բարխուդար (Ա. Շերվանզադե «Պատվի համար», «Նամուս»), Միքայել,  Պեպո  (Գ. Սունդուկյան «էլի մեկ զոհ», «Պեպո»), Աբիսողոմ աղա (Հ. Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ») , Օթելլո, Պետրուչչիո, Լիր  (Վ. Շեքսպիր  «Օթելլո», «Անսանձի սանձահաումը», «Լիր արքա»), Օսիպ (Ն. Գոգլ « Ռևիզորը»), Կարլ Մոր (Յ. Շիլլեր «Ավազակները») և այլ: