Ապրիլի 29-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ջութակահարուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի, Բ. Կանաչյանի, Ա. Ցիցիկայանի անվ. Երաժշտական դպրոցներ սաները: Միջոցառումը կազմակերպվել էր ջութակահարուհու դստեր՝ Նունե Շամախյանի նախաձեռնությամբ:

Հ.գ. ապրիլի 8-ից  թանգարանում բացվել էր Ա. Ցիցիկյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: