Կանանց միջազգային օրվա շրջանակներում մարտի 10-ին, Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել էր «Նամակ մայրիկին...» խորագրով միջոցառումը: Միջոացառման մասնակիցները՝ Երևանի թիվ 198 դպրոցի աշակերտները և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները ծանոթացան թանգարանի ցուցադրություններին, ապա նրանց համար ընթերցվեց մեր անվանի գրողների նամակներից՝ ուղղված իրենց մայրերին: Ոգեշնչված այդ նամակներով՝ թանգարանի ընթերցասրահում աշակերտները նույնպես նամակներ գրեցին իրենց մայրերին:
Միջոցառումը կամփոփվի մարտի 25-ին: