Դեկտեմբերի 19-ին կայացավ ԵՊԿ դոցենտ, դաշնակահար Նաիրա Խաչատրյանի «Դանիել Ղազարյան. հայ երաժշտական մշակույթի նվիրյալը» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդկան արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Հայաստանի (երգչախմբային) երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, երաժշտագետներ Գոհար Շագոյանը և Սուսաննա Նալբանդյանը, Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի սաները, գրքի հեղինակ Նաիրա Խաչատրյանը և այլք:

Գիրքը պատմում է հայ երաժշտական մշակույթի նվիրյալի, հայկական ռոմանսի հիմնադիրներից մեկի` մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Դանիել Ղազարյանի կյանքի և գործունեության մասին: Նրա անցած դժվարին, ստեղծագործությամբ լեցուն կյանքի ուղին ընթերցողին է ներկայացվում բարդ ժամանակների և ժամանակակիցների համապատկերում: Գրքում ներառված են նաև մանկական երգեր և ռոմանսներ:

 

 

 

 

 ՄԱՄՈՒԼ

                                 

tert

 

  http://www.hayrenater.gdk.mx

  «Դանիել Ղազարյան. հայ երաժշտական մշակույթի նվիրյալը» գրքի շնորհանդեսը: