Փետրվարի 16-ին, Հայաստանում Սերբիայի Հանրապետության նախաձեռնությամբ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Սերբիայի Հանրապետության պետականության օրվան նվիրված միջոցառում:
Հայ-սերբանական դարավոր բարեկամության, գրական և մշակությանին առնչությունների մասին խոսեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանը և այլք:
Միջոցառման ընթացքում դերասանուհի Գայանե Սամվելյանն ընթերցեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի սերբերենից թարգմանված, ինչպես նաև մի շարք սերբ բանաստեղծների Հայաստանին նվիրված բանաստեղծություններից:
ՄԱՄՈՒԼ
Գրականության ու արվեստի թանգարանում նշվեց Սերբիայի պետականության օրը
