Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150- ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ Երևանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտների հետ համատեղ Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել էր թումանյանական ընթերցումներ:

Պատանիները ոչ միայն ընթերցեցին Թումանյանի քառյակներից և բանաստաղծություններից, այլև գիթառի հնչյունների ուղեկցությամբ կատարեցին Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ դպրոցի ուսուցչական անձնակազմի կողմից թանգարանին փոխանցվեց Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորի 1945թ. հրատարակություն օրինակ: Հյուրեր ևս, թանգարանից հեռացան նվեր տանելով Գրականության և արվեստի թանգարանի կողմից հրատարակածգրքերի հավաքածու: