Գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Մաշտոց» կրթամշակութային հայագիտական հանդեսի՝ Թումանյանի 150-ամյակի առթիվ լույս ընծայած հոբելյանական համարի շնորհանդեսը: Ելույթ ունեցան գրականագետ, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Մաշտոց» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, լեզվաբան, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս Լավտենտի Միրզոյանը, «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանը, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, արձակագիր Վան Արյանը, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և այլք: