Դեկտեմբերի 17-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում տեղի ունեցավ անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի անտիպ բանաստեղծությունների՝ վերջերս լույս տեսած «Զանգն Աստըծո» ժողովածուի շնորհանդեսը:
Դյուրյանի ստեղծագործությունների առանձնահատլություններին անդրադառձան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, գրականագետ, բ.գ.դ. , ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը և այլք:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին բանաստեղծություններ այդ ժողովածուից, ինչպես նաև երգեր՝ գրված Լյուդվիգ Դուրյանի խոսքերով: