Հունիսի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկնարկեց ԱՅՑԵԼՈՒ №․ հանդիպումների շարքը, որի առաջին հյուրն էր սիրված երգիչ Դանիել Դեքերը (ԱՄՆ)։
Հանդիպման շրջանակում Դեքերը ջերմ զրույց ունեցավ հանդիսատեսի հետ, ներկայացրեց իր երաժշտական ուղին, ապա Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ավագ երգչախմբի հետ միասին կատարեցին «Իմ Արցախ» երգը։
Հանդիպման շրջանակում Դեքերին և նախագծի մասնակիցներին անակնկալ մատուցեց երգչուհի Եվա Եգանյանը, ով պատմեց Դանիել Դեքերի հետ ծանոթության ու համերգային շրջագայություններից հիշարժան դրվագներ։
Հանդիպման ավարտին օրվա հյուրը նախագծի գրանցամատյանում հատուկ գրառում թողեց՝ վերնագրելով իր հանդիպումը և լրացնելով թանգարան այցելության իր տոմսի համարը։