Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Սիրան Սեզայի «Խորտակուած կեանքեր» և «Գիրք ծննդոց» վեպերի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա Սեզայի կենսագրության, գրական ու հասարական գոծունեության վերաբերյալ զեկույցներ ունեցան գրականագետներ Գևորգ Յազըճյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Նազելի Գոճայանը, երգահան Արսեն Համբարյանը և այլք։ Ցերեկույթի ընթացքում իրենց խոսքն ասացին նաև ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Վահագն և Անի Քյուփելյանները՝ Սեզայի որդին և հարսը;

Ցերեկույթը վարեց ասմունքող Գայանե Սամվելյանը։