ԳԱԹ -ի ամենաբարի ավանդույթը` Ամանորին ընդառաջ բարեգործական միջոցառումը, այս անգամ հյուրընկալել էր մի ամբողջ Արցախ աշխարհ: Թանգարանում էին Արցախի հերոսների երեխաներն ու արցախցի տաղանդավոր հայորդիները, որոնց առջև այս օրերին փակվել է հայրենիքի կյանքի ճանապարհը.... Մինչ կսկսվեր ներկայացումը, փոքրիկ արցախցիների մուտքը թանգարան նշանավորվեց իրենց իսկ հրաշալի կատարումներով, որոնցից 《Կյանքի ճանապարհ》երգի պրեմիերան օրեր առաջ էր տեղի ունեցել։ Այնուհետև մեր մեծ ու փոքր հանդիսատեսին իրենց համոզիչ խաղով դեպի Ամանորի երազանքը տարան Bebook շարժական թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասանները, իսկ ներկայացման ավարտին եկավ նվերներով ծանրաբեռնված Ձմեռ պապը։

Նշենք, որ Թանգարանի ամանորյա բարեգործական միջոցառմանն այս տարի ևս միացել էին ԳԱԹ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ գործընկերային ակումբի անդամ կազմակերպությունները` Tashir Street Shopping Gallery, Tufenkian Carpets, Ohanyan Brandy Company, ՏԵՐՅԱՆ մշակութային կենտրոն, ՆԻԿՈՄԵԴ բժշկական կենտրոն, SIBIL LA REINE jewelry, ՈՒՐԱՐՏՈՒ առեւտրի կենտրոն, ԵԳԵԱ հրատարակչություն։