Ս. թ. ապրիլի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ կազմակերպված խաղ-վիկտորինայի առաջին խաղը՝ «Առնո Բաբաջանյան՝ Երևանին խելահեղորեն սիրահարված կոմպոզիտորը» խորագրով՝ նվիրված Բաբաջանյանի 100-ամյակին: Վիկտորինային մասնակցում են Կենտրոն վարչական շրջանի դպրոցները, առաջին խմբում են Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցը, Մուշեղ Իշխանի անվան հ. 5 դպրոցը, Չարենցի անվան հ. 67 դպրոցը և Է. Թելմանի անվան հ. 13 դպրոցը: Մրցութային հանձնաժողովում էին Էդգար Գյանջումյանը, Լուսինե Կզոչյանը, Արմինե Մուրադյանը, Ցողիկ Բեքարյանը: