Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան, որոնք այս տարի անցակացվեցին մայիսի 18-ին՝ «Թանգարանների ապագան․ վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո, Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսով: Ասուլիսի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգրատրվեց նաև Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Թանգարանային միջոցառումները շարունակվեցին Կոմիտասի անվան լարային քառյակի անակնկալ համերգով, ապա հարթակը տրամադրվեց մեր փոքրիկ այցելունեին: Երեխաները մասնակցեցին «Երեք խոզուկները» ինտերակտիվ ներկայացմանը:
Թանգարանների գիշեր համաեվրոպական ակցիայի շրջանակում թանգարանում բացվեց նաև ցուցադրություն՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին: Ներկայացված էին արխիվային լուսանկարներ, նամակներ, նոտաներ և այլն: Միջոցառումները եզրափակվեցին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական համերգով: