Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրությունը, որով և ազդարարվեց «Պատանի» ակումբի մեկնարկը: Նշենք, որ ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև ակումբի անդամ փոքրիկները:
Իսկ մինչ այդ, Բեբուկ շարժական թատրոնի հետ համագործակցությամբ, մեր փոքրիկ այցելուների համար բեմադրվեց «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը» և «Կիկոսի մահը» ստվերների թատրոնի ինտերակտիվ ներկայացումների շարքը: