Ս․ թ․ սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը, որին հաջորդեց Լ․ Քոշյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը: Ներկայացված էին լուսանկարներ, պատվոգրեր, համերգային ազդագրեր, բեմական զգեստներ, արդուզարդի պարագաներ և այլն:
Ցուցադրության բացումը զուգորդվեց համերգով. Լուսիկ Քոշյանի երգացանկից կատարումներով հանդես եկան սիրված երգչուհիներ Եվա Եգանյանը, Անահիտ Շահբազյանը, Սիպիլը, Լիդա Առաքելյանը։