Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում տեղի ունեցավ «Նվեր Երևանին» ցուցադրության հանդիսավոր բացումը: Ներկայացված են ցուցանմուշներ թանգարանի ֆոնդերից, որոնք պատմում են ինչ նվերներ են ստացել և միմյանց նվիրել հայ անվանի գործիչները՝ Կոմիտասը, Պետրոս Ադամյանը, Մարկոս Գրիգորյանը, Գաբրիել Սունդուկյնը, խրիմյան Հայրիկը, Րաֆֆին, Սոս Սարգսյանը և այլք:
Բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և ցուցադրության համակարգող Հասմիկ Հախվերդյանը:
Լուսանկարները՝ Արմենպրես լրատվական գործակալության: