Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողորդական արտիստ Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն: Կներկայացվեն լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, սցենարներ և արխիվային այլ նյութեր, որոնք թանգարանին է նվիրել ռեժիսորի կինը` Իռեն Օրդուխանյանը:
Բացման արարողությանը կհաջորդի անվանի ռեժիսորի հիշատակին նվիրված ցերեկույթ: Միջոցառումը կեզրափակվի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի` Ֆրունզե Դվլաթյանի 90-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:
