Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի արխիվում:
Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի գերմանական մի շարք ստեղծագործությունների բնօրինակներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ (դաշնակահար՝ Հովհ. Մանուկյան):
