Սիրելի այցելուներ,
ինչպես գիտեք, Գրականության և արվեստի թանգարանը յուրաքանչյուր տարի ակտիվորեն մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային։ Այս տարի այն անցկացվելու է մայիսի 21-ին՝ «Թանգարանների ուժը» խորագրի ներքո, որի շրջանակում առաջարկում ենք հետևյալ ծրագրերը․
18։00- «Արտեմի Այվազյան-120»․ ցուցադրության բացում
20։00- «Սիրանույշ-165»․ թատերայնացված ընթերցումներ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, դերասաններ Սամվել Թոփալյանի և Անահիտ Կիրակոսյանի մասնակցությամբ
21։00- Համերգ՝ նվիրված Արտեմի Այվազյանի 120-ամյակին․ երգում են Վահե Համբարձումյանը և Արսեն Գևորգյանը
Մուտքն ազատ է։
Սիրով կսպասենք․․․
