Թանգարանների միջազգային օրվա և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Ե․ Չարենցի տուն-թանագարանի հետ համատեղ մայիսի 18-ին, ժամը 14։30 կմեկնարկի «Չարենց․ երկու հասցե» կրթական ծրագիրը։
Ծրագրի մասնակիցները մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում կծանոթնան նրա կյանքին ու գործունեությանը, ապա քայլերթով կգնան Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհի տարբեր հատվածներում ամրացված QR կոդերի սկանավորման միջոցով լսելով չարենցյան խոսքերի հիման վրա ստեղծված երգեր։ Գրականության և արվեստի թնագարանում ևս ծրագրի մասնակիցները կծանոթանան Եղիշե Չարենցին առնչվող ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Ծրագիրը կամփոփվի խաղ-գլուխկոտրուկի լուծմամբ։
