Գրականության և արվեստի թանգարանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախրարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 3-ին, ժամը 14։00-ին կազմակերպում է հայ մեծանուն դիրիժոր և մանկավարժ Կոստանտին Սարաջևի 145-ամյա հոբելյանին նվիրված «Սարաջևյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով և ցուցադրության բացում։


Մուտքն ազատ է։