Սիրելի հետևորդներ,

Գրականության և արվեստի թանգարանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։
Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Գրականության և արվեստի թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։

Սիրով սպասում ենք․․․