Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժինը մեկնարկում է հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքը։ Մայիսի 3-ին, ժամը 15։00-ին կինոսրահի հյուրն է պատմաբանասեր, կինոգետ, սփյուռքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը։

Բախչինյանը հանդես կգա «Հայ կինոյի Մաշտոցը» թեմայով բանախոսությամբ, որից հետո կցուցադրվի ռեժիսոր Արտակ Ավետյանի «Համո Բեկնազարյան» ֆիլմը։




Մուտքն ազատ է։