Տեղեկացնում ենք, որ հայության համար այս դժվարին օրերին դարձյալ մեր կողքին է և մեզ հետ հրաշքի սպասումով է ապրում ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինը։  Հայաստանն իր համար բացահայտելուց հետո շուրջ երեք տասնամյակ նրա օբյեկտիվը աշխարհին պատմում է հայի մասին` լինի արցախցի, թե` գորիսեցի, գյումրեցի, թե` արտաշատցի։ 


ՍԻՐՈ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆ ցուցադրությունը Վինսլոուի` Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մի փոքրիկ մասն է, որին կարող եք հաղորդակից լինել այս օրերին` Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահում: