Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրինությունը հայտարարում է, որ թանգարանի ֆոնդերի համալրման նպատակով պատրաստ է ձեռք բերել 19-20 դարերի հայ գրականությանը, թատերարվեստին, կինոարվեստին և երաժշտությանն առնչվող վավերագրեր, անհատական արխիվներ, մշակութային գործիչների անձնական իրեր, մշակութային կազմակերպությունների արխիվներ, 19-20 դարերի լուսանկարներ, գեղարվեստի գործեր։
Ներկայացված բոլոր նմուշները կգնահատվեն թանգարանի գնահատու-ֆոնդային հանձնաժողովի կողմից՝ ըստ ընդունված չափորոշիչների։
