Մարտի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկում է Մանուշյանական շաբաթը, որը նվիրված է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին։
Միջոցառման ընթացքում կներկայացվի Մանուշյանի կյանքի վերջին երկու նամակներից մեկը, որը նա գրել է Մելինեի քրոջը։ Այս բացառիկ նմուշը առաջին անգամ կցուցադրվի հանրությանը՝ դառնալով կենդանի վկայություն նրա ապրումների և պայքարի մասին։
Միջոցառման ծրագիր`
11:00 | Մամուլի ասուլիս
12:00 | Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես և պանելային քննարկում
12:40 | «Մանուշյան...» պիեսի շնորհանդես
13:00 | «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության բացում
