Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա թատրոնի և կինոյի շնորհալի դերասան, ռեժիսոր, գեղանկարիչ Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում և միջոցառում։
Ցուցադրության բացմանը ներկա կլինի դերասանի կինը՝ դերասանուհի Կարինե Սուքիասյան-Քոչարյանը, և որդին՝ լուսանկարիչ, կինոռեժիսոր Հայկ Քոչարյանը։